fbpx
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր էջում կիսվել է տեսահոլովակով, որտեղ բոլորին հրավիրում է Հայաստան՝ երկիր, որտեղ հուլիսի 14-27-ը կկայանա  մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Հոլովակում ցուցադրված են նաև ՀՀ մի շարք տեսարժան վայրեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ