fbpx
Սպորտ

Հենրիխն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից․ Գյուլբուդաղյանց

Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, նվիրվածությունը և ժողովորդի աջակցությունը չկորան: Այս մասին այսօր ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո:

«Ֆինլանդիայի դեմ խաղին դեռ մեկ ամիս կա: Կվերլուծենք նրանց խաղը: Իհարկե, ամեն ինչ հաշվի ենք առնելու: Նկատած կլինեք, որ վերջին խաղերում նույն մարտավարությամբ ենք խաղում:

Արամ Հայրապետյանի մասին. Ես Արամին հավատում եմ: Մյուս դարպասապահներին նույնպես: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր մեզ, չէինք հաղթի:

Հենրիխ Մխիթարյանի մասին. Հենրիխն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք արեց, փոխանցումներ կատարեց»,- նշել է Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2020-ի որակավորման փուլում սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթանակ է տարել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ