Սպորտ

Դմիտրի Գունկոն հեռացել է Արարատ-Արմենիայից

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գունկոյին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից:

«Արարատ-Արմենիան» Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ