fbpx
Մշակույթ

«Հեռանալով «Նևերլենդից». ցուցադրվել է Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը

HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել “Leaving Neverland” («Հեռանալով «Նևերլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել Էր մարտի 3-ի երեկոյան:

Վավերագրական ֆիլմը ներկայացնում Է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 եւ 11 տարեկանում երաժիշտի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվելքանիցս նրա Neverland ռանչոյում:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մայքլ Ջեքսոնի ընտանիքն ավելի վաղ 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ «Հեռանալով Նևերլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման համար: Հայցը ուղարկվել Է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ 1992 թվականին կնքվել և նրան պարտավորեցրել էր չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել Է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել Էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, և երգիչն անմեղ Է ճանաչվել:

Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր Է: Նա նաեւ արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) և ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել Է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում Է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում Է եկամուտներ բերել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ