fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի նախագաը և Պուտինը հեռախոսազրույց են ունցել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։

Երկու երկրների ղեկավարների զրույցը առաջինն էր Մակրոնի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Անցած շաբաթ օրը Մակրոնը զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Պուտինին զանգահարելուց առաջ Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Փետրվարի սկզբին Մակրոնն այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ բանակցությունների համար։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը այցելել էր Կիև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ