fbpx
Իրավական

Հերթական ապացույցը, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Սանասարյան

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+)

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։

Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ ու թաքցրել եմ առերևույթ հանցակազմ պարունակող խնդիրները։ Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ։

Հարուցված քրգործի վերաբերյալ հղումը՝ ստորև

Սիրում եմ բոլորիդ»։

https://www.facebook.com/sanasaryan/posts/10220196136871829

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ