Զինված Ուժեր

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծ լուրն է տարածում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է/

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:

Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:

ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:

Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո:

Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/806645070171422?__cft__%5B0%5D=AZWg_Yg4uvcjNwHMcTsa-uidiNd6Vwdt__rgTygE13B5oyOXeI48aRKCEzH5gcCHhfSb-r8S9RLcAtmgHV117fn0HrRF7TZbk45b5e-N7km7pMTJQ8WwJEf92Zoh7w8zsOg4kFgBALuX6brW6T-Lhxu4_UmjcV0NmVcEhLgkpOWR-BbRJyYCHNDVoL4RxWPWGDc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ