fbpx
Հասարակություն

Հերթական միջադեպը երթուղայինի վարորդի և ուղևորի միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երևանյան երթուղային տրանսպորտում վարորդի և ուղևորի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով.

«Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ հեռախոսն անջատելու հորդորներին ( որոնց սկզբնական մասը ցավոք չկա տեսագրությունում) պատասխանում է ՛՛լավ եմ անում խոսում եմ, օրենքը խախտելու համար է, գնա ինչ ուզում ես արա՛՛, և, որ ամենահետաքրիրն է՝ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. ՛՛այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել՛՛ և նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը… Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչև խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է…

Հարգելի ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armeniaկարծում եմ սպասարկող անձնակազմի անուն ազգանուն պարունակող կրծքանշանների առկայության ստուգումը պետք է որ ձեր գործառույթը լինի»։

https://www.facebook.com/lusineh.shahbandarian/posts/2530144177005474

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ