Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հարապարակել, որին կից գրել է.
«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում։
Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվող փորձարարական ծրագրի շրջանակներում շտապօգնության կայանից Սուրբ գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։
Բոլոր դեպքերում կանչ տվողները եղել են քրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, որոնք ստացել են սիմպտոմատիկ բուժում: Հաջորդ առավոտյան արդեն իրենց պոլիկլինիկական կցագրված բժիշկի կողմից կատարվել է ակտիվ այց` երեկոյան հերթապահ բժիշկի տրված տեղեկատվության հիման վրա:
Շտապօգնության դիսպետչերների կողմից դասակարգումը և ուղղորդումը եղել են ճիշտ: Սպասարկվողների կողմից շտապօգնության բժիշկի փոխարեն պոլիկլինիկական բժիշկի այցը միայն դրական է ընդունվել:
Այս ծրագրով մենք բեռնաթափում ենք շտապօգնությունը, որպեսզի այն հասցնի կատարել միայն իրապես շտապ և անհետաձգելի կանչերը»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1037762313076700