fbpx
Քաղաքականություն

ՀՀ սահմանը հատելը Ադրբեջանի հերթական պրովոկացիոն քայլն է․ Շիֆ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Facebook-ի իր էջում անդրադարձել է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքին։

Նա նշել է, որ ինքը խորապես անհանգստացած վերջին հաղորդագրություններով, ով ադրբեջանցի զինծառայողները անցել են Հայաստանի սահմանը։ Շիֆը գրել է, որ եթե դա ճիշտ է, ապա այն հերթական վտանգավոր և պրովոկացիոն քայլն է, որը կարող է կրկին հանգեցնել մարդկանց մահվան։

Կոնգրեսականի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է խոստովանի, որ իրենց քաղաքականությունը խրախուսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ակտիվացնել զիված էսկալացիան՝ հերթական պատերազմի վտանգով։

Շիֆն ասում է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ և կոչ է արել այժմ, ինչպես երբևէ, ավելի ակտիվորեն ներգրավվել Մինսկի խմբի միջոցով։

Կոնգրեսականն ընդգծել է, որ Ադրբեջանն այս վարքագիծը ցույց է տալիս ընդամենը մի քանի օր հետո այն բանից, երբ ԱՄՆ-ն կասեցրեց 907-րդ հոդվածը և ուղիղ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։

«Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տանք պետությանը, որը սովորաբար զբաղված է մարդու իրավունքների ու հարևանների սուվերենության խախտմամբ», – ավարտել է գրառումը Շիֆը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ