fbpx
Իրավական

Հեշտ է ընկնել ծուղակն ու քաղաքականացնել իրավական գործընթացը․ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցի քննարկման ընթացքում անդրադարձավ այն պնդմանը, թե նշված գործողությունները քաղաքական են։

Նա նշեց, որ շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության ղեկավար է ու հնարավոր է հեշտությամբ ծուղակն ընկնել և քաղաքականացնել իրավական գործընթացը։

«Իմ առաջարկն է տարանջատել քաղաքական հատվածը հարցի ու իրավական հատվածը», – ասաց ԱԺ նախագահը:

Միրզոյանը հավելեց, որ Ծառուկյան քաղաքական գործչի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ունեն իրենց գնահատականները, բայց այս փուլում զերծ կմնան դրանք ասելուց, որպեսզի դիրքորոշման արտահայտումը չմեկնաբանվի որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ