Հետաձգվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Հրապարակող՝

exxv

Ապրիլին Ստրասբուրգում կայանալիք Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը հետաձգվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Միջազգային հարցերով պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկինը:

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի անցկացումը նախատեսվում էր Ստրասբուրգում ապրիլի 20-24-ը, չեղարկվել է եվրոպական երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական Խորհրդի ղեկավարության մակարդակում»,-ասել է նա: «Անվտանգության միջոցառումներն առաջնահերթ են»,-հավելել է պատգամավորը:

Ամենաթարմ