fbpx
Սպորտ

Հետաձգվել է Ռեալ-Ատլետիկ հանդիպումը

Լա Լիգայից հայտնել են, որ հետաձգվել է Մադրիդի «Ռեալի» ու Բիլբաոյի «Ատլետիկի» միջև հոկտեմբերի 15-ին նախատեսված 9-րդ տուրի հանդիպումը։

Նշվում է, որ սրա պատճառը Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ Միլիտաոյի, Վալվերդեի ու Վինիսիուսի մասնակցությունն է՝ իրենց ազգային հավաքականներում։

Դեռևս որոշված չէ, թե «Ռեալի» ու «Ատլետիկի» հետաձգված խաղը երբ է կայանալու։

Մադրիդյան ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 19-ին՝ «Շախտյորի» հետ՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ