Ժամանց

Հետաձգվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան․ պատճառը դարձյալ կորոնավիրուսն է

Կորոնավիրուսի տարածման պատճառով  գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից տեղափոխվել է նոյեմբեր: Այս մասին նշվում կինոնկարի՝ Twitter-ի, պաշտոնական էջում։

«MGM և Universal կինոստուդիաները, ինչպես նաև Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին այսօր հայտարարել են, որ իրադրության հանգամանալի ուսումնասիրությունից և համաշխարհային կինոշուկայի համակողմանի վերլուծություն անցկացնելուց հետո «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի թողարկման ամսաթիվը կտեղափոխվի 2020 թվականի նոյեմբեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հոբելյանական ֆիլմի համաշխարհային պրեմիերան պետք է տեղի ունենար ապրիլի 2-ին Լոնդոնում: Դրան պետք է նախորդեին մարկետինգային միջոցառումներ, որոնց, ինչպես ենթադրվում էր, կմասնակցեին մեծ թվով մարդիկ:

Այժմ ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը տեղափոխվել է նոյեմբերի 12-ին (ԱՄՆ-ում կինոնկարը պետք է վարձույթ մտնի նոյեմբերի 25-ին): Ավելի վաղ բոնդապատումի երկրպագուները դիմել էին կինոնկարի ստեղծողներին՝ խնդրելով հետաձգել ժապավենի պրեմիերան, քանի որ սպասվում է, որ ապրիլին բազմաթիվ երկրներում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը կարող է հասնել իր բարձրակետին։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ