fbpx
Իրավական

Հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց Արզնիում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին, ժամը 09.30-ին, Կոտայքի մարզի Արզնի գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Պյոտր Մ.-ն, որը ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի Կենտրոնական բաժնի կողմից 2014թ. դեկտեմբերի 11-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) և 158 հոդվածի 3-րդ մասի /Ա/ կետի (բնակարան ապօրինի մուտք գործելը) մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ