fbpx
Իրավական

Հետախուզվողը հայտնաբերվեց Թոթովենցի փողոցում

Հուլիսի 10-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Թոթովենցի փողոցի իր տնից բերման է ենթարկվել 32-ամյա Վիրաբ Ղ.-ն, որը 2019թ. հուլիսի 8-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի () 2-րդ մասի մեղադրանքներով:

Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ