«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 2-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 34-ամյա Էդգար Մ.-ն, որը 2018թ. հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։