fbpx
Աշխարհ

Հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սաուդցի լրագրողին սպանելու հրաման տվել

Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սպանելու հրաման տվել, հայտարարել է արտադատական պատիժների հարցերով ՄԱԿ-ի քննիչ Ագնես Կալլամարը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, նրա առանցքային խորհրդականն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներգրավվեն հետաքննությանը՝ նրանց դեմ ցուցմունքները հաշվի առնելով:

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլազիզ Ալվասիլը հայտարարել է, որ Կալլամարի զեկույցը հիմնված է «նախապաշարմունքի և կեղծ գաղափարների» վրա:

«Դատախազը խոստովանել է, որ կոնկրետ մեկ մարդ՝ Սաուդ ալ-Կախտանին, որը ղեկավարել է առաքելությունը, Խաշոգջիին «ազգային սպառնալիք» է անվանել, և այդ կոնկրետ անձին մեղադրանք է առաջադրվել»,- ասել է Կալլամարը՝ նշելով, որ 15 սաուդցի ներգրավված է լրագրողի սպանության գործին:

ԵՄ դեսպան Ուոլթեր Սթիվենսը հայտարարել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և գործը պետք է բացահայտվի:

Ավելի վաղ լրագրողի հարսնացուն՝ Խաիջե Չենգիզն ասել է, որ ցանկանում է իմանալ, թե ով է հրամայել սպանել Ջամալին, և որտեղ է նրա մարմինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ