fbpx
Քաղաքականություն

Միջազգային հետաքննությունը պետք է բացահայտի՝ ինչո՞ւ ռուսները ներխուժեցին Արցախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ․ Այվազյան

Միջազգային հետաքննությունը պետք է բացահայտի՝ ինչո՞ւ կամ ի՞նչ հիմքով ռուսական զորքը ներխուժեց Արցախ, երբ դեռ չէր ստորագրվել նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը։

Այս մասին իր էջում գրել է Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։

«Սրա հետ անմիջական կապված են հարձակումները կառավարության, խորհրդարանի, կառավարական առանձնատների, օդանավակայանի և այնի վրա։ Սա լավագույն միջոցն էր մոռացության մատնելու այն եղելությունները, որ սահմանին ու Արցախում էր տիրում։

Բոլոր կողմերը փաստում են, որ Նիկոլը չէր ստորագրել և չէր ուզում ստորագրել այդ փաստաթուղթը։ Վստահ չեմ ցանկության մասով, բայց այդպես եմ ընդունում եղելությունը։ Միգուցե գիտեր, որ ինչ-որ պահից հետո չի կարողանալու դիմադրել պուծինյան ճնշումներին, որպեսզի ռուսական զորքը տեղակայեն Արցախում, և այդ պատճառով էլ ասում էր, որ ցավալի զիջումներ են տեղի ունենալու, իսկ միգուցե ուզում էր և դրա համար շոշափում էր կամ տրամադրում էր հանրությանը այդ չարաբաստիկ իրավիճակին։

Ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ չէր ուզում, որ դիմադրում էր։ Բայց այդ դեպքում էլ մի բայցի առաջ եմ կանգնում. Բայց կարող էր, չէ՞, որևէ օղակով, որևէ թևով, որևէ մարդով իմաց տալ հանրությանը, որ նմանատիպ ճնշումներ են գնում, որպեսզի առաջանար հակաճնշումը՝ բայց չարեց։ Այ սա է իմ համար գլխավոր բայցը, որը նրա չարագործ չլինելու հավատի հետ համատեղ գոյատևում է։

Հետևաբար, ՀՀ քաղաքացիներին սատարում է պետք միջազգային մակարդակի, քանի որ կատարվածը ոչ թե Ադրբեջանին միջազգային իրավունքի ու պարտավորություններին և առավելապես որդեգրած միջազգային սկզբունքներին հանգույն տարածքների վերադարձ էր, այլ նվաստացնել էր միջազգային, քաղաքակիրթ աշխարհին, պայմանագրերը, հուշագրերը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, խմբի համանախագահողներին։ Միջազգային հանցագործություն էր Հայ ժողովրդի հանդեպ թե՛ Արցախում ապրող, թե՛ Հայաստանում բնակվող, որոնք պաշտպանում էին իրենց հայրենակիցներին, ազգակիցներին ադրբեջանի բռնապետական, ահաբեկչական ռեժիմների սանձազերծած պատերազմի արհավիրքից։

Այդ արյունարբության ամենամեծ բաժին մեղը ընկած է ռուսական կողմի վրա, հանձինս պուծինյան բռնատիրության, որն իր ճիրաններում է պահում Հայաստանի ռազմաքաղաքական պատասխանատուներին, ներառյալ ընդդիմադիր։ Իսկ դրանից ազատվելու միջոց Հայաստանն ունի միայն մեկ դեպքում, որ սկսի ներքին դիմադրությունը ուղիղ նեոբոլշևիկյան քաղաքականության դեմ և ժողովրդավարությունների կողմից ուղիղ սատարում ստանա։

Լավագույն ազդանշանը այդ աջակցման, կարծում եմ, որ կլինի միջազգային հետաքննությունը Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասին, որի առաջին ակնառու հանցագործությունը հենց ռուսական զորքի Արցախ մուտք գործել էր, որը վստահաբար ֆիքսած կլինեն այն երկրներն ու ծառայությունները, որոնք ունեն արբանյակային հետախուզություն ու հետևել են գործընթացին։ Էլ չեմ ասում՝ ռուսական զենքի երեք միլիարդ դոլարից ավել Ադրբեջանին տալը, ՀՕՊ ընդհանուր կառավարման համակարգը չգործելը, Իսկանդերների չտրաքելը, ինքնաթիռների հրթիռներ չտալը, ուղարկված հրետանային հրթիռների խոտանը և հազար ու մի ապացույցներ։

Կասկած չունեմ, որ պուծինյան կրիմինալը էրդողանյան ու ալիևյան կրիմինալի հետ են գծագրել պատերազմը խաղաղության, ազատության ու Հայ ազգի դեմ՝ ներգրավելով ահաբեկիչներին, թունավորել ազգամիջյան բախումները և հայկական կողմին տարել փակուղի՝ պատերազմի առանց այլընտրանք։ Այդ անիրավությունը պետք է բացահայտվի և արժանանա միջազգային գործուն պատժի», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ