Արցախ

Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր են ծնվել նաև Վիտալի Բալասանյանը և Սամվել Բաբայանը. Արայիկ Հարությունյան

Արցախի նաագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:
Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ