fbpx
Սպորտ

ՌՊԼ-ի մի քանի առաջատարներ հետաքրքրված են Բիչախչյանով

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։

Այս մասին Спорт-Экспресс-ին հայտնել է Բիչախչյանի ներկայացուցիչ Յուրի Գորբենկոն։

Վերջինս ասել է, որ ռուսական առաջնության առաջատար մի քանի ակումբներ հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով։

Նա ընդգծել է, որ Բիչախչյանը տաղանդավոր հայ ֆուտբոլիստ է և Ռուսաստանում լեգեոներ չի համարվի։

Նշենք, որ Transfermarkt-ն այժմ Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 600 հազար եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ