fbpx
Իրավական

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են օդանավակայանում

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Սերիկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքով:

«Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Սերիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ