fbpx
Սպորտ

Հետաձգվել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը

Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը:

Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա: Անտեղ մարտի 18 – 22 –ը անցկացվելու էր աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Բայց գործուղումը հայտնի պատճառով տեղի չի ունենա:

Մարզաձևի միջազգային ֆեդերացիան նախատեսել է նշած մրցաշարն անցկացնել հունիսի 3 -6 –ը` Դոհայում:

Տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ