fbpx
Իրավական
13:44 03/02/2020

Չգիտեի՝ ինչ կա ծրարում․ հետազոտվում են Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով առկա տեսանյութերը

Նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի․ դատարանը հեռախոսազրույցներ հրապարակեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 3-ին, շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում հետազոտվում են գործով առկա տեսանյութերը։

Նշենք, որ ապացույցների հետազոտման ընթացքը լրագրողներին տեսանկարահանելն արգելված է։

Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանն իրավապահների ներկայությամբ դարակից հանում 3 հազար ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։

Տեսանյութում Արսեն Դավթյանն իրավապահներին ասում է, թե ինքը չի իմացել, որ Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա. «Ես չգիտեի՝ ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»։

Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաև կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ