Զինված Ուժեր

Ադրբեջանի հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուջ կորուստներ է կրել. Հովհաննիսյան

Քիչ առաջ հայտնել էինք՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր նշել է, որ ընդհանուր առմամբ՝ այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են: Իսկ որո՞նք են այդ ուղղությունները։

«Շեխեր-Կարմի շուկա ուղղությամբ են փորձել, հարավից երկու-երեք ուղղությամբ փոքր խմբերով են փորձել, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին: Ճիշտ է, որոշակի, էսպես ասեմ, որոշիչ հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան հուժկու հրետանային կրակով հենց այս մեր թողած դիրքերում իրենց բավական մեծ վնասներ ենք պատճառել: Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել»,- ասել է Հովհաննիսյանը:

Իսկ ի՞նչ ասել է օջախային մարտեր են, և ի՞նչ է դա փոխում.

«Ես երեկ էլ ասացի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերը, հատկապես՝ հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուջ կորուստներ է կրել, որպես խմբավորում, կարծես միասնական գոյություն էլ չունի: Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին, այլ պետություններից բերված զորքերին, որոնք հարձակվում են հիմնականում առանց զրահատեխնիկայի՝ առանձին դեպքերը հանած: Փորձում են աջակցել մաքսիմում հրետանային կրակով, օդուժով: Բլից կրիգը տապալել ենք, դրանից հետո իրենք փորձում են առանձին ճանկռել, առանձին տեղերում ճանկռելով փորձել առաջ գալ, մի տեղ չի հաջողվում, հետ են քաշվում, մի ուրիշ տեղ էլ են փորձում, չի հաջողվում, այլ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր բերել, տեխնիկա բերել և այլն, բայց թափը բնականաբար չի լինելու՝ առաջին 15-20 օրերի»,- ասել է Հովհաննիսյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ