Գվատեմալայում հորդառատ անձրևի հետևանքով կան զոհեր

Միացեք մեզ՝
անձ

Գվատեմալայում 21 մարդ է մահացել երկարատև հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Prensa Latina գործակալությունը: 7 մարդ անհետ կորած է համարվում:

Տեղումների հետևանքով գետերում ջրերը վարարել են, առաջացրել են հեղեղումներ, կամուրջներ են փլվել: Որոշ տարածքներում գրանցվել են սողանքներ: Վնասվել է 108 ավտոճանապարհ, 7 կամուրջ: Բացի այդ, լրջորեն վնասվել է 111 տուն, 982 շենք թեթև վնաս է կրել:

Անձրևային սեզոնը Գվատեմալայում սկսվում է մայիսին և շարունակվում մինչև հոկտեմբեր

Ամենաթարմ