fbpx
Աշխարհ

Հեզբոլա շարժման ևս մեկ հրամանատար է սպանվել

Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր հաստատել է իր բարձրաստիճան հրամանատարներից ևս մեկի՝ Յասիր Նիմր Կոռնիշի մահվան մասին տեղեկությունները։ Խմբավորումը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում է զոհվել դաշտային հրամանատարը։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բեյրութ-Դամասկոս մայրուղով ընթացող ավտոմեքենաներից մեկին։ Ենթադրաբար՝ «Հեզբոլա»-ի հրամանատարը հենց այդ մեքենայում էր գտնվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ