Սպորտ

ՀՖՖ անդամությունը կասեցված կազմակերպությունների ներկայացուցիչներին չթողեցին մտնել ֆեդերացիայի շենք

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ 19-րդ արտահերթ ժողովի ընթացքում ֆեդերացիայի շենքի առջև միջադեպ եղավ, ինչը արագ հարթվեց:

ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից կասեցված անդամներին անվտանգության աշխատակիցները չէին թողնում մուտք գործել շենք, քանի որ արտահերթ ժողովը քվեարկությամբ հաստատել էր նրանց անդամության կասեցումը:

Ինչպես Aravot.am-ին լրացուցիչ պարզաբանեցին, շենք մուտք գործել կթույլատրվեր նրանց, ում անդամությունը կասեցնելը ժողովը չէր հաստատի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ