Սպորտ
17:10 17/12/2019

ՀՖՖ հովանու ներքո կկայանա PES-ի Հայաստանի առաջին պաշտոնական առաջնությունը

Դեկտեմբերի 27-ին մեկնարկում է PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի Հայաստանի առաջին պաշտոնական առաջնությունը:

Առաջնությունը կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան KONAMI ընկերության և UEFA-ի կողմից տրված բացառիկ իրավունքով: Առաջնություն անցկացվելու է դեկտեմբերի 28-ին և 29-ին՝ Cyberstars գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55):

Առաջնության հաղթողներից ձևավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն են ստանալու մասնակցել UEFA-ի և KONAMI-ի կողմից կազմակերպվող UEFA eEURO2020 մրցաշարին: UEFA eEURO2020 մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 9-ին և 10-ին՝ Լոնդոնում՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում: Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականի առաջին 3 մասնակիցները կլինեն այս մրցաշարում մրցանակային եռյակում տեղ գտած մասնակիցները, իսկ 4-րդ մասնակիցը կլինի 1/8 եզրափակիչ հասած մասնակիցների միջև կազմակերպած մինի մրցաշարի հաղթողը:

Մասնակիցները կպարգևատրվեն նաև մրցաշարի գլխավոր գործընկեր UCOM ընկերության կողմից սահմանված այլ արժեքավոր նվերներով:

1-ին հորիզոնական – Play Station 4 PRO խաղային համակարգիչ

2-րդ հորիզոնական – JBL ականջակալ

3-րդ հորիզոնական – Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ

Մրցանակային են նաև 4-8 հորիզոնականները:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները հետևյալ հղումով: Մասնակիցների առավելագույն քանակը 128 է:

Մասնակցել կարող են միայն 16 տարեկանը լրացած անձինք:

Առաջնության մուտքն ԱՆՎՃԱՐ Է:

Առաջնության կանոններին, պայմաններին և ժամանակացույցին ծանոթանալու համար, կարող եք անցնել հետևյալ հղումով:

Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ