fbpx
Սպորտ
16:20 02/03/2020

ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը:

Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ