Սպորտ
10:07 22/12/2019

ՀՖՖ-ն հավատարմագրել է Սուրեն Բաղդասարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխել է մերժման որոշումը եւ հավատարմագրել է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ժողովին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, Սուրեն Բաղադասարյանը հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել է իր հավատարմագրումը «անհեթեթ պատճառաբանությանբ»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ