Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց
Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:
Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ
Պահանջվող փաստաթղթեր՝
- Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,
- Մասնակցի կողմից տրված լիազորագիր,
- Անձնագիր,
- 3×4 չափի նկար,
- Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա
- բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,
- Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,
- Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
- Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:
Մանրամասները՝ այստեղ
ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց
Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և մարտի 20-ից մինչև մայիսի 3-ը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:
Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ
Պահանջվող փաստաթղթեր՝
- Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,
- Մասնակցի կողմից տրված լիազորագիր,
- Անձնագիր,
- 3×4 չափի նկար,
- Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա
- բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,
- Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,
- Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:
ՈւԵՖԱ/ՀՖՖ մարզչական C դիպլոմ կամ մարզական այլ նախապայմանները հավաստող փաստաթուղթ:
Մանրամասները՝ այստեղ
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։