fbpx
Սպորտ
15:05 30/10/2019

ՀՖՖ-ն հերքել է Մինյանոյի՝ գլխավոր մարզիչ նշանակվելու վերաբերյալ լուրերը

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Խավիեր Մինյանոն պետք է նշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Վերջինս մեր ազգային թիմի և «Վալենսիա»-ի ֆիզպատրաստության մարզիչն է։

Լուրը հերքվել է ՀՖՖ մամուլի ծառայության կողմից։ Նշվում է, որ նորություն լինելու դեպքում՝ իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։

Հավանական է, որ ազգային հավաքականը առաջիկա օրերին կունենա գլխավոր մարզչի պաշտոնակատար, քանի որ Եվրո 2020-ի ընտրական փուլի 2 հանդիպումներից առաջ պաշտոնը թափուր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ