fbpx
Սպորտ
15:50 06/11/2019

ՀՖՖ-ն կհամագործակցի Aspire ակադեմիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախությամբ հայտնում է, որ սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։

Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից:

Aspire ակադեմիան հիմնադրվել է 2004 թվականին՝ Կատարում, և նպատակ ունի զարգացնել տեղական ֆուտբոլը՝ կրթելով և պատրաստելով լավագույն ֆուտբոլիստների։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ