fbpx
Կառավարություն

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կազմակերպված ընդունելությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարգելի պարոն դեսպան,
Սիրելի ընկերներ,

Ես նույնպես ցանկանում եմ միանալ շնորհավորանքներին իմ խորը հարգանքի, երախտիքի խոսքերով: Եվ իսկապես մենք գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առաջ, ովքեր վճռական ներդրում ունեցան աշխարհը ֆաշիզմից և նացիզմից ազատելու գործում՝ ազատություն պարգևելով միլիոնավոր մարդկանց:

Նրանց սխրանքը հավերժ կմնա երախտապարտ սերունդների հիշողության մեջ: Այս հաղթանակը նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի և հակահիտլերյան կոալիցիայի պետությունների ձեռքբերումն է: Այն հնարավոր դարձավ շնորհիվ կռվի դաշտում անմահ սխրանքի և թիկունքում անձնուրաց ջանքերի: Մայիսի 9-ը մեր հավաքական հիշողության օրն է, թե ինչպես ենք միասին կռվել, միասին աշխատել, միասին գնացել դեպի հաղթանակ: Սերնդեսերունդ մեր ընտանիքներում պահպանվում է մեր զոհված հերոսների հիշատակը, փոխանցվում են անձնական հիշողությունները և հերոսական մարտի մասնակիցների ապրումները: Մենք չենք մոռանա ճշմարտությունը պատերազմի մասին, մոռանա այն, որ հենց համերաշխությունն է օգնել հաղթել ֆաշիզմը: Միասնականության և փոխօգնության անգին փորձը պարտավորեցնում է մեզ ամրապնդել բարեկամության կապերը և շարունակել մեր ջանքերը` ուղղված խաղաղության, անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման ապահովմանը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեծ հաղթանակի կապակցությամբ:

Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել մեր վետերաններին, իրենց ընտանիքներին և բարեկամներին մաղթել քաջ առողջություն և ամենայն բարիք: Չեք պատկերացնում, թե որքան ուժեղ էներգիա եք փոխանցում մեզ, հաջորդ սերունդներին: Ես անգամ կկիսվեմ անձնական պատմությամբ. իմ պապը նույնպես եղել է պատերազմի վետերան և իր մեջ մեծ հպարտությամբ կրում էր այդ ոգին, հաղթողի ոգին: Իսկ իմ հայրն արդեն փոխանցում էր այդ ոգին իմ երեխաներին, երբ նրանց ցույց էր տալիս լուսանկարները և պատմում պատմությունները: Հաղթանակի այդ ոգին փոխանցվում է սերնդեսերունդ։ Այն, իսկապես, միավորում է մեզ և փոխանցում ինքնավստահության այդ ոգին, վստահություն նրանում, որ հայրենիք պաշտպանելը մեծ պատիվ և սխրանք է։

Եվս մեկ անգամ շնորհակալ են Ձեզ։ Շնորհավորում եմ բոլորիդ: Շնորհավոր Մայիսի 9»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ