fbpx
Կառավարություն

ՀՀ արտգործնախարարը ներկա է գտնվել «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը, որին մասնակցել են մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ, բացման խոսքով հանդես են եկել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Կվիբուկա 25» միջազգային համաժողովին՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին: Համաժողովին հատուկ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, ով, իր խոսքի սկզբում ողջունելով Հայաստանի ԱԳ նախարար և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, կարևորել է Երևանում անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացումը, որի ժամանակ շեշտադրվել է կրթության դերը կանխարգելման գործընթացում։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի նախարարի զրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:

Կողմերն ընդգծել են ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության կանխարգելման իրավական նորմերի և մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է կրթության և հիշողության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ