fbpx
Խորհրդարան

ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 2 ժամ:

Խորհրդի որոշմամբ հերթական նիստերի օրակարգի նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը. այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 17, մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 13 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խմբի կազմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ