fbpx
Քաղաքականություն

Վաղ է խոսել․ ՀՀ արտգործնախարարը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին

Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ և գաղափարներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողնրի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ համաձայն չէ այն կարծիքին, թե քանի որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, ուրեմն բանակցություններն ընթանում են զրոյից։

«Կարևոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշել է ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում:

Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը համարում է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների առավել արդյունավետ ու միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձևաչափը։

ԱԳ ղեկավարն ընդգծեց, որ հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցել է։

«Անցած տարվա ընթացքում եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, ավելացրեց նախարարը»,-հավելեց նախարարը։

Այնուամեմայնիվ, Մնացականյանը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ հստակեցնելով, որ Երևանը հանդիպման մասին տեղեկացնում է միայն կողմերի համաձայնեցումից հետո։

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ առայժմ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ