fbpx
Քաղաքականություն

ՀՀ-Չինաստան վիզայի ազատականացման համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի սկզբին

Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ:

ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»։

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2914099821954566

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ