fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 3 մարդ է մահացել

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:

Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:

Հայտնենք, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ