Կառավարություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն հանձնեց նախագահ Լուկաշենկոյին

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին, Բելառուսի նախագահի նստավայրում ՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։
Բելոռուսի նախագահը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ հիմնական դաշինք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և բոլոր այն նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ տարածքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ