fbpx
Հասարակություն

Ռուսաստանաբնակ հայերը հայրենիք մեկնելու պատրաստակամություն են հայտնել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն Արցախի շփման գծում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին դիմել է հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել զգոնություն և զսպվածություն, չտրվել սադրանքների։

«Ստեղծված իրավիճակում դեսպանատունն ամբողջ օրվա ընթացքում շարունակում է զանգեր, նամակներ և հաղորդագրություններ ստանալ ռուսաստանաբնակ հայրենակիցներից, ովքեր պատրաստ են աջակցության ցուցաբերել, այդ թվում՝ հայրենիք մեկնել։ Մենք ի սրտե շնորհակալ ենք աջակցության և ժողովրդի կողքին կանգնելու պատրաստակամության համար։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունները լիովին վերահսկում են ողջ իրավիճակը, շարունակվում են բարձր մակարդակի շփումներն օտարերկրյա պետությունների հետ, մեր ռազմական գերատեսչությունները պատվով շարունակում են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց առաքելությունը, և այս պահին չկա անհրաժեշտություն առանձին նախաձեռնություններ իրականացնել՝ քաղաքացիների խմբեր ձևավորելու և Հայաստան ուղարկելու համար», – ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարությունում։

Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը նաև հայտնում է, որ դեսպանատունը և Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ։

«Այս դժվարին իրավիճակում ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ պահպանել զգոնություն և զսպվածություն, ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, չտրվել հնարավոր սադրանքների և նախկինի պես պահպանել Ռուսաստանի Դաշնության օրենքները», – հավելել է դեսպանը։

https://www.facebook.com/armembrus/posts/1228729180845550

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ