fbpx
Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով՝ նրանց ազատում են աշխատանքից.

«Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։

Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»:

https://www.facebook.com/armembrus/posts/872225249829280

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ