Քաղաքականություն

Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ