Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հյուրընկալվել է Ճապոնիայի ԱԳՆ-ում․ քննարկվել են նաև ԼՂ շուրջ զարգացումները

Այսօր՝ մարտի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված՝ հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:

Հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին», – ասված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ