fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ֆրենք Փըլոնին

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում, հայտնում է 168.am-ը։

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական հիմնարար բարեփոխումների իրականացման փուլում երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտների խթանման հնարավորոություններն ու ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարումն այդ հարցում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Փըլոնը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները` քննարկելու երկկողմ գործակցության խորացման շուրջ ընթացիկ աշխատանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ