Հասարակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը(ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․

«Այսօր` ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը:

Թեմա՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների կիրառման կարգը ՓՄՁ-ների և գյուղացիական տնտեսությունների համար:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ