fbpx
Առողջապահություն
11:32 05/02/2020

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից կտարհանվի ՌԴ աջակցությամբ

Վրաստանը ժամանակավոր դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումն իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի, ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:

ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը, որում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ:

Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասնում է 500-ի: Երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ