fbpx
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Հարություն Մաշադյանի նշանակման մասին աղմկոտ լուրերը.

«Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-գրել է խորհրդականը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

Մամուլում շրջանառվում էին նաեւ տեղեկություններ այն մասին, որ Մաշադյանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է: Նշվածի հետ կապված, Ռադիո Ավրորայի հարցմանն ի պատասխան Աննա Հակոբյանը ասել էր.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:

Նշենք նաև, որ մինչ այդ Հարություն Մաշադյանը Լոռու կայազորի զինվորական դատախազն է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ