Մայիսի 1-2-ը, 5-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3, մայիսի 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։
Երևանում մայիսի 1-2-ը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ին՝ կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
